Ռուստամ Բադասյանը Վարչական դատարանի որևէ դատավորի որևէ ցուցում չի տվել. ԱՆ

Այսօր՝ 2020 թվականի մարտի 12-ին, «168.am» լրատվական կայքում հրապարակվել է «Թալան՝ ըստ Բադասյանի» վերտառությամբ հոդված, որի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ նյութում տեղ գտած բոլոր տվյալները ակնհայտ սուտ և զրպարտչական բնույթի են: Ավելին, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է:

Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, պահանջում ենք օրենքով սահմանված ժամկետում հերքման այս տեքստը հրապարակել 168.am կայքում։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

Տեսանյութեր

Լրահոս