Բաժիններ՝

«Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել եւ ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա». Գուտերիշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ:

«Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել եւ ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա,- ընդգծել է նա:- Քանի որ այդ ճգնաժամը վերաբերում է յուրաքանչյուրին, յուրաքանչյուրը պետք է ներդնի իր ավանդը»: «Ամենաճշգրիտ գիտական տվյալները վկայում են, որ, եթե երկրները հայտնաբերում են, թեստավորում, բուժում, մեկուսացնում եւ հսկում են հիվանդության դեպքերը, դրա տարածումը կարելի է դանդաղեցնել»,- նշեէ գլխավոր քարտուղարը: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031