Չեն հուզվում

«Նախ ասեմ, որ պետք չի դրանից հուզվել: Ես կարծում եմ, որ, ի վերջո, ժամանակը գա, բոլորն էլ կգան, խնդրի հիմնական տեսակետներ արտահայտելու ժամանակաշրջանը կգա»,- անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը չսատարելու մասին տեղեկություններին, «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Այս պահին, եթե կուզեք, Սերժ Սարգսյանի գործոնը ոչ թե սատարումից է կախված, այլ իր կատարած աշխատանքից: Նա մեր ամբողջ ժամանակաշրջանի մարդկանցից մեկն է` եթե ոչ առաջինը, և ինքն իր վարկանիշը` և՛ ներսում, և՛ դրսում, ապահովել է: Առավել ևս, ասեմ, որ, եթե Հանրապետականն էլ է սատարում այսօրվա իրավիճակում, եթե աղյուսակի վերածենք, Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի, ավելի բարձր է, քան հենց ՀՀԿ-ինը: Էնպես որ, էդ սատարման խառնիճաղանջ երևույթները, կարծում եմ` գործոն է ինչ-որ ձևով ակտիվացնելու»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս