Արցախի խորհրդարանը Արա Հարությունյանին հաստատեց վարչապետի պաշտոնում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի արտահերթ նիստում միաձայն հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Արա Հարությունյանի թեկնածությանը:
Հարությունյանի թեկնածությանը, որն առաջարկել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, գաղտնի քվեարկությամբ կողմ են քվեարկել քվեաթերթիկ վերցրած բոլոր 30 պատգամավորները:
Հարությունյանն իր հերթին հանրապետության խորհրդարանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար` նշելով, որ էլ ավելի մեծ էներգիայով եւ ոգեւորությամբ է մտադիր աշխատել Ղարաբաղի զարգացման եւ բարգավաճման համար:
Հիշեցնենք, որ Արա Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2007 թվականից: