Արաբկիր համայնքի նախկին թաղապետի բնակարանում խուզարկություն է կատարվել
Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր չգտնվեց:
Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:
Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»։