Թուրքիայի առնվազն հինգ քաղաքացի է զոհվել Հանաուում կատարված հարձակման հետևանքով
Թուրքիայի առնվազն հինգ քաղաքացի է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին փետրվարի 20-ին հայտնել է ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդինը NTV հեռուստաալիքի եթերում։
«Հանաուում զինված հարձակման ընթացքում զոհվել է Թուրքիայի հինգ քաղաքացի»,-ասել է դիվանագետը: Լույս փետրվարի 20-ի գիշերը Գերմանիայի 43-ամյա բնակիչ Տոբիաս Ռ.-ն կրակ է բացել նարգիլեի երկու բարերում, որի հետեւանքով զոհվել է ինը մարդ: Առավոտյան ոստիկանությունը Կեսելշտադտի բնակարանում գտել է եւս երկու մարդու մարմին՝ հրաձիգի եւ նրա մոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: