«Մենք ստացանք փաստագրական առումով հստակ ու ծանրակշիռ պրոդուկտ, որը կոչված էր վերջ դնելու թեմայի շուրջ տարաբնույթ շահարկումներին». Արման Սաղաթելյան
Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ժամանակին, երբ «ՊՈԱԿ» ասելով փորձագիտական հանրությունը հասկանում էր երկրի կարեւորագույն հակաքարոզչական ֆրոնտ պահող զորամիավորում, իրականացվեց մի նախագիծ։ Այն նվիրած էր մեր երկրի դեմ ուղղված լայնամասշտաբ ստի եւ կեղծիքի հոսքի` այսպես կոչված Խոջալուի դեպքերի փաստագրված չեզոքացմանը։ Պատիվ ունեցա համակարգել այդ նախագիծը որպես գործադիր պրոդյուսերի, եւ երեւի թե դա իմ մասնագիտական կարիերայի բարդագույն նախագծերից մեկն էր։ Աշխատանքները ընթանում էին շուրջ 2 տարի, ակտիվ ֆազան (նկարահանումներ ու պոստպրոդաքշն)` մոտ 10 ամիս։ Նախագծի վրա աշխատեցին ոլորտի լավագույն մասնագետները, ուսումնասիրելով հարյուրավոր տպագիր, վիդեո եւ բանավոր աղբյուրներ։ Արդյունքում մենք ստացանք ամփոփ եւ ավարտուն, փաստագրական առումով հստակ ու ծանրակշիռ պրոդուկտ, որը կոչված էր վերջ դնելու թեմայի շուրջ տարաբնույթ շահարկումներին։ Մենք համոզված էինք, որ այս եւ այլ նախագծերի շրջանակներում կատարած ահռելի աշխատանքը թույլ կտա հետագայում ցանկացած մեկին, ով կառնչվի Խոջալուի թեմային (ինչպես նաեւ Սումգայիթի, Մարաղայի, Բաքվի) ունենալ ստույգ եւ հստակ պատկերացում հարցերի շուրջ եւ հիմք կհանդիսանա տարբեր բնույթի հակափաստարկներ գեներացնելու համար։ Ցավում եմ, որ ըստ էության այս հակաքարոզչական պատրաստի մեթոդական ձեռնարկը այլ թեմային առնչվող փաստագրական ամփոփ փաստաթղթերի հետ մեկտեղ, հերթական անգամ փոխարինվեց «լողացող» դեմագոգիայով, դիլետանտիզմով, աղբյուրների թերի վկայակոչումներով երկրի համար կարեւոր հարթակում։
Պատկերում` Չինգիզ Մուստաֆայեվի ուղղաթիռի վայրեջքի տեղանքում»:
Ժամանակին, երբ "ՊՈԱԿ" ասելով փորձագիտական հանրությունը հասկանում էր երկրի կարեւորագույն հակաքարոզչական ֆրոնտ պահող…
Gepostet von Arman Saghatelyan am Samstag, 15. Februar 2020