Որոշել են Սահմանադրական փոփոխությունների ամբողջ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իշխանական մեծամասնության ներկայացրած նախագիծն ունի հակասահմանադրական բնույթ:

«Մենք ասում ենք, որ սա հակասահմանադրական է, և  այս նախագիծը, կարծում եմ, երկու պատճառով է դրվում հանրաքվեի: Նախ ուզում են միանգամից դնել հանրաքվեի և չուղարկել Սահմանադրական դատարան, բացի այդ, այս փոփոխությունը կարող  է  ունենալ իրավական հետևանքներ առ այն, որ ունի հակասահմանադրական բնույթ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը:

Ըստ պատգամավորի, իր գործընկերները որոշել են՝ իրենց «ավանդույթի» համաձայն, Սահմանադրական փոփոխությունների ամբողջ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա:

Հիշեցնենք, որ այսօր արտահերթ նիստի օրակարգում քննարկվում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով առկա 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս