Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան նոր մաքսային սակագնային համակարգ է մշակում

Մեծ Բրիտանիայի կառավարությունն Առավել բարենպաստման ռեժիմի (ԱԲՌ) սկզբունքների հիման վրա մշակում է անկախ մաքսային սակագնային համակարգ, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: Փետրվարի 6-ին այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին առեւտրի նախարարության մամուլի ծառայությունը։

Նոր պլանի շնորհիվ Լոնդոնը մտադիր է մրցակցության արդարացի պայմանների հասնել Մեծ Բրիտանիայի ձեռնարկությունների համար, խթանել ներդրումների հոսքը երկիր եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: Բրիտանիայի կառավարությունը խոստացել է հաշվի առնել հասարակայնության եւ գործարար շրջաների կարծիքը, որոնք մինչեւ մարտի 5-ը կկարողանան մասնակցել երկրի ապագա առեւտրական քաղաքականության հարցի շուրջը կոնսուլտացիաներին:

«Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիությունից, եւ ժամանակն է՝ ապագային նայել որպես ազատ առեւտրի անկախ, գլոբալ առաջատար: Չափազանց կարեւոր է, որ մենք այժմ հեռանանք բարդ (մաքսային) սակագնային համակարգից, որը մեզ պարտադրել էր Եվրամիությունը: Մենք հնարավորություն ունենք սահմանելու սեփական սակագնային ռազմավարություն, որն ընդունելի կլինի Բրիտանիայի սպառողների եւ ձեռնարկությունների համար ամբողջ երկրում»,- ասել է արտաքին առեւտրի նախարար Էլիզաբեթ Թրասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս