Բաժիններ՝

Թուրքիայի արևելքում առնվազն 11 մարդ է զոհվել ձնահյուսի պատճառով

Թուրքիայի արեւելքի Վանի նահանգում առնվազն ութ մարդ է զոհվել ձնահյուսի հետեւանքով, ընթանում են փրկարարական աշխատանքներ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Փետրվարի 4-ին Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը հայտնել է, որ Բախչեսարայի շրջանում զոհվել է միկրոավտոբուսի առնազն չորս ուղեւոր, եւս հինգը վիրավորվել են ձնահյուսի հետեւանքով: Փետրվարի 5-ին տեղի իշխանությունները հայտնել են, որ նոր ձնահյուսը ծածկել է հինգ ավտոմոբիլ, որոնցում եղել է փրկարարական ծառայությունների ավելի քան 50 աշխատակից:

«Փրկարարները ձյան տակից հանել են 11 զոհվածների, այդ թվում՝ ժանդարմերիայի ութ աշխատակիցների, եւ 30-ից ավելի ողջ մնացածների»,- ասել է Սոյլուն լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս