Բաժիններ՝

«Հայաստանում պետք է շահագործվի դրոշակակիր ավիաընկերություն»

Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ներկայացնում եմ աշխարհի պետությունների գրեթե կեսի ցանկը, ովքեր կարևորում են դրոշակակիր ավիաընկերություն ունենալը, ունեն մեկ նման փոխադրող (ավիաընկերության անունը այս նյութում սակավ կարևորության պատճառով չեմ նշում)։ Այդ պետությունները ունեն տարբեր պետական բաժնեմասեր դրոշակակիր ավիաընկերություններում`կնշեմն դրանց տոկոսի չափը ըստ wikipedia-ի list of flag carriers-ի 3 օր առաջվա վերջին update-ի, և ըստ անգլերեն լեզվի այբենական կարգի դասավորության`

1) Աֆղանստան`50%-ից ավելի`majority
2) Ալժիր 100% state owned,
3) Անգոլա`majority,
4) Արգենտինա`100%,
5) Ավստրիա 100% մինչև 2008 թվականը,
6) Ադրբեջան 100%,
7) Բահամա`100%,
8) Բահրեյն`100%,
9) Բելառուս`100%,
10) Բելգիա`սեփականացված է Lufthansa-կողմից,
11) Բոլիվիա`100%,
12) Բոտսվանա`100%,
13) Բրունեյ`100%,
14) Բուլղարիա`50%-ից պակաս minority,
15) Կամբոջիա`51%,
16) Կայմանյան կղզիներ`100%,
17) Չադ`51%,
18) Չիլի`51,7%,
19) Չինաստան` 40,98%,
20) Խորվատիա`98%,
21) Կոնգո`100%,
22) Էկվադոր`100%,
23) Եգիպտոս`100%,
24) Էստոնիա` 100%,
25) Եթովպիա`100%,
26) Ֆիջի` 51%,
27) Ֆինլադիա`55,8%,
28) Ֆրանսիա`18%,
29) Հոնգ Կոնգ`53,46%,
30) Հնդկաստան`100%,
31) Ինդոնեզիա`60,536%,
32) Իրան`100%,
33) Իտալիա`19,48%,
34) Փղոսկրի Ափ Ivory Coast- 49%,
35) Յամայկա`16%,
36) Ղազախստան`51%,
37) Քենիա` 29,8%,
38) Քուվեյթ`100%,
39) Լաոս` 100%,
40) Լատվիա`80,05%,
41) Լիբանան`100%,
42) Լիբիա` 109%,
43) Լյուքսեմբուրգ`73,86%,
44) Մալավի` 51%,
45) Մալազիա` 100%,
46) Մալթա`majority,
47) Մոնղոլիա`100%,
48) Մարրոկո`100%,
49) Մոզամբիկ` 100%,
50) Մյանմար`100%,
51) Նամիբիա`100%,
52) Նեպալ`100%,
53) Նիդերլանդներ`14%,
54) Նոր Զելանդիա`53%,
55) Հյուսիսային Կորեա`100%,
56) Օման`majority,
57) Պակիստան`100%,
58) Լեհաստան`100%,
59) Պորտուգալիա`50%,
60) Քաթար`100%,
61) Կոնգոյի Հանրապետություն`100%,
62) Ռումինիա`95%,
63) Ռուսաստան`51%,
64) Ռուանդա`100%,
65) Սամոա`100%,
66) Սաուդյան Արաբիա`majority,
67) Սերբիա`51%,
68) Սոլոմոնյան Կղզիներ`100%,
69) Սինգապուր`54,5%,
70) ՀԱՀ South Africa`100%,
71) Իսպանիա`5%,
72) Շրի լանկա`100%,
73) Շվեյցարիա`100% սեփականացված է Lufthansa-ի կողմից,
74) Սիրիա`100%,
75) Տանզանիա`100%,
76) Թայլանդ`51%,
77) Թունիս`majority,
78) Թուրքիա`49%,
79) Թուրքմենստան`100%,
80) ԱՄԷ`100%,
81) Ուզբեկստան`majority,
82) Վիետնամ`86,2%.
Իմ կողմից ոչ մի մեկնաբանում, նշեմ նաև`որ ես դեմ չեմ լոուքոսթերների թռչելուն և էժան ավիատոմսերին, բայց ավիացիոն փորձը և նշածս պետական բաժնեմասերի չափը վկայում են,որ Հայաստանում պետք է ստեղծվի և շահագործվի դրոշակակիր ավիաընկերություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս