Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկի նախագահի առաջին տեղակալ
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Այս մասին Մարուքյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր ընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»,- գրել է Մարուքյանը: