Բաժիններ՝

Բրազիլիայում հեղեղումներն առնվազն 57 մարդու կյանք են խլել

Բրազիլիայի հարավում հեղեղումների զոհ է դարձել արդեն 57 մարդ, այդ թվում՝ 48-ն ամենից շատ տուժած Մինաս Ժեյրասի նահանգում: Այդ մասին հայտնել է նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։

«Մահերի մեծ մասը՝ ութ, գրանցվել է նահանգի մայրաքաղաք Բելու Օրիզոնտիում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Իշխանությունների տեղեկատվությամբ՝ եւս 19 մարդ անհայտ կորել է:

Բելու Օրիզոնտիում հունվարի 24-ին տեղացել է ռեկորդային քանակությամբ անձրեւ 110 տարվա ընթացքում՝ 171,8 միլիմետր: Անձրեւների շարունակման սպառնալիքի կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարվել Մինաս Ժեյրասի 99 քաղաքներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս