«Ես միշտ զզվել եմ ԼՏՊ-ից ու մյուսներից»

«Ձեզ մոտ չեն հարձակվում մարդու անձնական կյանքի վրա և մարդուն անպատիժ չեն վիրավորում: Դուք չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում էստեղ: Միայն նրա համար, որ ես Լևոնի կողմից չեմ, իմ մասին ամեն տեսակ բամբասանքներ են տարածում,- «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուբեն Հայրապետյանը` հավելելով,- Ձեզ մի բան ասեմ. ես միշտ զզվել եմ ԼՏՊ-ից ու մյուսներից, որոնք գրում են իմ մասին: Անդրանիկ Քոչարյանի հանդեպ ընկերությունից դրդված՝ շատ հարցերում օգնել եմ նրանց»:

«Նրանք փորձեցին վախեցնել ինձ, բայց ես վախեցողներից չեմ: Անկասկած դրա համար եմ ես «մեղավոր» ու «հանցագործ»: Եվ անկասկած դա է պատճառը, որ նրանք իրենց իրավունք են վերապահում իրենց էջերում ինձ վրա ամեն տեսակ կեղտ լցնելու : Իսկ հիմա անմեղ դիակ են գցում ինձ վրա, առանց իրենք իրենց հարցնելու՝ արդյո՞ք դա արդարացի է: Ես ոչ այդտեղ էի, ոչ էլ տեղյակ էի դրանից, ոչ մի բան: Ինչո՞ւ են անմեղ դիակը գցում ինձ վրա»:

Տեսանյութեր

Լրահոս