Բաժիններ՝

«Ես ուզում եմ օգնել Ռոնալդուին նվաճել 6-րդ «Ոսկե գնդակը»: Տհաճ է, որ ինչ-որ մեկը մեկ մրցանակ ավելի ունի». Սարի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ուդինեզեին» (4:0) հաղթելուց հետո ասել է, թե ինչու է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց թողել հանդիպումը:

«Նա երկու օր սինուսիտ ուներ, այսօր առավոտյան նա իրեն ավելի լավ էր զգում, բայց կեսօրին հանգստանալուց հետո նրա մոտ բարձր ջերմությամբ տենդ առաջացավ: Բժիշկներն ասել են, որ այդպիսի ցուրտ երեկոյան, ինչպիսին Թուրինում էր, ռիսկի գնալ պետք չէ, այդ պատճառով էլ Ռոնալդուին անկողնային ռեժիմ են գրել:

Ես կցանկանայի օգնել նրան հաղթել 6-րդ «Ոսկե գնդակը»: Ինձ համար մի փոքր տհաճ է, որ ինչ-որ մեկը մեկ մրցանակ ավելի ունի:

Ապագայում Դիբալան կկարողանա մրցել «Ոսկե գնդակի» համար: Առաջիկա տարիներին նա կարող է նկատելի հետք թողնել համաշխարհային ֆուտբոլում»,- Սարիին է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս