Բաժիններ՝

Թուրք նավաստիներ են անհայտ կորել ռուսական լցանավի հետ իրենց նավի բախումից հետո

Թուրքական ձկնորսանավը ռուսական դրոշի ներքո նավարկող լցանավի է բախվել Բոսֆորի նեղուցի շրջանում, ինչի հետեւանքով երեք մարդ անհայտ կորել է: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 10-ին տեղական ժամանակով 06:35-ին Ստամբուլի Սարըյերի շրջանի մերձակայքում:
Նշվում է, որ բախումից հետո նավակը ջրասույզ է եղել: Այնտեղ գտնվող վեց հոգուց երեքին հաջողվել է փրկել: Եվս երեք մարդ առայժմ համարվում է անհայտ կորած:
Առայժմ չկա տեղեկավտություն, թե ինչն է դարձել բախման պատճառը: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, հաղորչել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս