Բաժիններ՝

Լիբանանում հայտարարել են, որ երկրի տնտեսությունը միջազգային օգնության կարիք ունի

Լիբանանի տնտեսությունը «Մայրի» խորհրդաժողովի մասնակից երկրների կամ բարեկամ պետությունների օգնության կարիքն ունի տնտեսական եւ ֆինանսական հատվածի կայունացման համար: Այդ մասին հայտարարել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Ռիյադ Սալամեն Լիբանանի MTV հեռուստաալիքին տված հարցազույցում։

Լիբանանի տնտեսության աջակցման «Մայրի» միջազգային խորհրդաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին Փարիզում: Մասնակից երկրները որոշում էին ընդունել հանրապետությանը տրամադրել մի քանի վարկ ցածր տոկոսներով: Ընդամենը Լիբանանը պետք է ստանար գրեթե 12 միլիարդ դոլար մի քանի տարվա ընթացքում, ներառյալ 4 միլիարդ Համաշխարհային բանկից՝ հինգ տարի ժամկետով:

«Լիբանանը դրսից աջակցության կարիքն ունի այն երկրներից, որոնք մասնակցել են «Մայրի»-ին, կամ Լիբանանի բարեկամ երկրներից, ինչպիսիք են արաբական երկրները»,- ասել է Սալամեն: Լիբանանում տնտեսական եւ ֆինանսական իրադրությունը շարունակում է վատթարանալ: Զգացվում է արժույթի պակասություն բանկային հատվածում: Դադարեցված են ֆինանսական փոխանցումներն արտասահմանյան հաշիվներին, հաշվից դոլար տալը սահմանափակված է շաբաթական մինչեւ հազար: Երկիրը երկու ամսից ավելի է՝ գտնվում է քաղաքական վակուումում, տեղի իշխանությունները կարողացել են նշանակել նախարարների կաբինետի նոր ղեկավար ի դեմս Հասան Դիյաբի, սակայն նոր կառավարություն, որը բավարարի բոլոր քաղաքական կողմերին եւ ժողովրդական շարժմանը, այսօրվա դրությամբ կազմված չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս