Բաժիններ՝

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջը: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը:

Ինչպես նշվում է, Փոմպեոն «կրկնել է մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը: Զրուցակիցները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող է ավելի մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հավելել են Պետդեպարտամենտում:

Զրույցի ընթացքում նաեւ արծարծվելէ Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին իրանական հրթիռահավածների եւ «այն սպառնալիքների թեման, որոնք Իրանը ներկայացնում է տարածաշրջանի համար», հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս