 
                        Ճապոնիայի խոշորագույն բանկերն իրենց ճապոնացի աշխատակիցներին կարգադրել են հեռանալ Իրանից. NHK
 
                                    Ճապոնիայի խոշորագույն բանկերը՝ Mitsubishi UFJ Financial Group-ը, Sumitomo Mitsui Financial Group-ը եւ Mizuho Financial Group-ը, իրենց այն աշխատակիցներին, որոնք Ճապոնիայի քաղաքացիություն ունեն, կարգադրել են հեռանալ Իրանից: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից՝ կապված Մերձավոր Արեւելքում իրադրության վատթարացման հետ: Նաեւ այդ բանկերի՝ Ճապոնիայի քաղաքացիություն ունեցող աշխատակիցներին հանձնարարվել է հրաժարվել Իրանի հետ հարեւան երկրներ ուղեւորություններից:
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը հունվարի 8-ին փակել է Իրաքում գտնվող դեսպանությունը եւ Ճապոնիայի բոլոր քաղաքացիներին հանձնարարել է հեռանալ այդ երկրի տարածքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        