Բացահայտվել է Սարի թաղում տեղի ունեցած դանակահարությունը
Հունվարի 1-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «Էպիգաստրալ շրջանի ձախ կող աղեղի, ձախ ուսահոդի և պարանոցի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Նոր Արեշի 41-ամյա մի բնակչի, ով հիվանդանոցում հայտնել է, որ Սարի թաղում վայր է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին, Սարի թաղում, վիճաբանության ժամանակ, Սարի թաղի 48-ամյա բնակիչը դանակով մի քանի անգամ հարվածել է հիշյալ տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Ժամը 00.50-ին 48-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է ԴԲՓ: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: