Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը Վրաստանում նոր դեսպան է հաստատել Քելլի Դեգնանին

ԱՄՆ-ի Սենատը պաշտպանել է Վրաստանում երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանի նշանակումը: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը:

Սենատում դեսպանի թեկնածության շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին: Քելլի Դեգնանը նախքան նոր նշանակումը եղել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական խորհրդականը: Դրանից առաջ նա գլխավորել է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները Կոսովոյում եւ Իտալիայում: Դեգնանը նաեւ աշխատել է Աֆղանստանում, Թուրքիայում, Բոտսվանայում եւ Պակիստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում:

Նա փիլիսոփայության դոկտոր է, ունի ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան, տիրապետում է մի քանի լեզուների, ներառյալ իտալերենը, ֆրանսերենը, թուրքերենը եւ ուրդուն: ԱՄՆ-ը Վրաստանում դեսպան չունի անցյալ տարվանից, երբ իր գործունեությունն ավարտեց նախկին դեսպանը՝ Յան Քելլին: Ներկայում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարի գործառույթները կատարում է Էլիզաբեթ Ռուդը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս