Պետական ապարատի դեգրադացման «քավորը»
Պետության ղեկավարի սկզբունքայնությունն ու արտահայտած մտքերը, որպես կանոն, հասարակ ժողովրդի կողմից ընկալվում են որպես ինչ-որ անձնաց կամ խմբերին հղված մեսիջ, սակայն, երբ պետության ղեկավարը սկսում է պայքարել ինքն իր որշումների ու կատարած քայլերի դեմ, սա վկայում է ղեկավարի ոչ ադեկվատ, անհավասարակշիռ վիճակում գտվելու մասին։
Երեկ կառավարության նիստի ժամանակ ականտեսը դարձանք Նիկոլ Փաշինյանի հերթական նման հայտարարությանը: Նա հանկարծ, չգիտես՝ ինչու, սկսեց խոսել պետական հակարագում տիրող «բարդակի» ու համակարգում գոյություն ունեցող յուրատեսակ «հակահեղափոխության» մասին՝ հայտարարելով, թե ինքը «կջարդի այդ հակահեղափոխությունը»։
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությանը հարջորդեց այն, ինչի մասին մինչ իշխանափոխությունը հայտարարում էին բոլոր մտածող մարդիկ․ պետական ապարատում կրճատումներ են լինելու։ Եվ չսխալվեցին․ իշխանության գալուց հետո Փաշինյանը ողջ պետական համակարգում նշանակեց յուրայիններին՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթն օգտագործելով ազատվելով նախկին «բռնապետական» ու «թալանչի» հակարագի կադրերից։
Փաշինյանը սեփական քաղաքական ամբիցիան և միայն «սվոյ» լինելու հանգամանքը բերելով առաջնային պլան, ըստ էության, համակարգը ենթարկեց արհեստական կոլապսի, քանի որ բոլոր «նախկինների ստրուկները» տասնամյակների փորձ ունեցող իսկական պրոֆեսիոնալներ էին՝ իրենց գործը հստակ տիրապետող կադրեր։
Փաշինյանը անհասկանալի է, թե ումի՞ց է նեղանում և ո՞րն է նրա բորբոքվածության պատճաը, սակայն, ըստ էության, նա ոչ մեկից բողոքելու առիթ ու պատճառ, առավել ևս՝ մեղավոր փնտրելու իրավունք բացարձակ չունի, քանի որ այն այսօր պետական ողջ համակարգում տիրող նայիվության ու տգիտության քավորը հենց ինքն է։
Երկրի վարչապետը խոսում է մի անբացատրելի պարադոքսի մասին, ինչը բանական մարդու մոտ զարմանքից բացի, ուրիշ ոչ մի զգացում չի առաջացնում։ Մասնավորապես՝ նա նշում է, թե՝ «այսօր մենք ինչ ձեռքբերումներ ունենք՝ դա տեղի է ունենում ի հեճուկս կառավարման համակարգի»։
Փաստացի սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ը հասկացել է, որ այնպիսի լոդրերի ու անբանների մի բանակ է գեներացրել ողջ պետակարն սպեկտորում, որ բացի սուրճ խմելուց և դատարկաբանելուց, մտածում են նաև տուն գնալու մասին, ուրիշ ոչինչ։ Տարիներ շարունակ պետական ապարատի ուռճացվածության ու «պադավատների երկիր» որակումներ տվող քաղաքական գործիչը, ով արդեն մեկ տարի 8 ամիս երկիր է ղեկավարում, չգիտես՝ ինչու, հենց դեկտեմբերի 12-ի նիստում հանկարծ հիշեց համակարգում տիրող բարդակի մասին։
Դա լավ է նրանով, որ գիտակցել է, ու հասկացել, որ համակարգը կաթվածի է հասցրել, բայց վատ է, որ նա դա արել է գիտակցելով իր քայլերի կործանարար լինելը, ավելին՝ դա քրեորեն պատժելի է։ Այսօր մենք ականտես ենք լինում գործուղումների ու պարգևավճարների շքերթների, որոնք հաջորդում են մեկը մյուսին, ականատես ենք դառնում, որ նախարարներն ու փոխնախարարները միմյանց հերթ չտալով «պոկվում» են վոյաժների, ու ի՞նչ երկրի վարչապետն այդ մասին տեղյակ է լինում միայն 1 տարի 8 ամիս անց, համաձայնեք՝ աբսուրդը չափից ավել շատ է։
Ըստ էության՝ սա խոսում է նրա մասին, որ պետական ապարատում տեղի է ունենալու հերթական կադրային «ջարդը», երբ պետական ապարատից հերթական կրճատումների ալիքն է բարձրանալու, և սա տեղի է ունենում «հպարտ» քաղաքցիների աչքի առաջ, իսկ ասողն իրենց «սիրելի վարչապետն» է, ով դեռևս 2018-ի մայիսին ձեռքը «վիրակապած» հայտարարում էր, որ «պետական ապարատում կադրային ջարդ չի լինելու»՝ վստահեցնելով, որ իրենք չեն գալիս իշխանության երկիրը կաթվածահար անելու համար։
Ինչ ունենք մենք այսօր ընդհանուր առմամբ։ Նիկոլ Փաշինյանը շատ կազմակերպված այս երկու տարվա ընթացքում պետական համակարգը «հանգամանալից» մաքրեց, ինչքան այլ կուսակցությունների ու ոչ «հեղափոխական» ուժերի հետ ասոցացվող մարդիկ կային կամ հեռացվեցին կամ դատական գործընթացներ սկսեցին, բառի բուն իմաստով փողոցից մարդկանց պետական համակարգ բերեցին՝ հայտարարելով, թե «այ սա է իսկական համակարգը», ու հիմա բողոքում ու մեղադրում է իր իսկ կողմից ձևախեղված համակարգից։
Այս ամենից հետո միանշանակ է, որ իշխանությունը պետք է բացատրի հեղափոխության դեմ պայքարելը ինչպես է լինում, արդյոք դա ընդգրկո՞ւմ է ապօրինի գործողություններ և նախատեսո՞ւմ է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Երբ այդ մասին հայտարարում է երկրի վարչապետը, ապա տպավորություն է, թե նրա ձեռքը քարի տակ է, որևէ լծակ չունի զբաղվելու, հայտնաբերելու կամ պատժելու «ապօրինի» գործողությունների հեղինակներին։
Այլապես, այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ իշխանությունը ապիկար է, ամուլ և չի կարողանում կառավարել երկիրը․ ինքն իրեն չմեղադրելու փոխարեն՝ այլ պատճառներ և մեղավորներ է փնտրում։ Այստեղ կա երկու բացատրություն․ պետական համակարգի կողմից «հեղափոխության նկատմամբ դիմադրություն ցուցաբերելու» մասին հայտարարող Փաշինյանը կա՛մ ադեկվատ չէ, կա՛մ ուղղակի պատերազմ է հայտարարում ինքն իրեն։
Արմեն Հովասափյան