ԱՄՆ-ում վտանգավոր վիրուսից շուրջ 10 հազար մարդ կարող է վարակված լինել
Կալիֆորնիայի Յոսեմիթե զբոսայգում գրեթե 10 հազար այցելուներ կարող են վարակված լինել մահացու հիվանդությամբ, որի զոհն են արդեն դարձել երկու մարդ: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի իշխանությունները:
Թոքային համախտանիշով հանտավիրուսի այսպես կոչված թաքնված շրջանը տեւում է վեց շաբաթ: Սա հազվադեպ հիվանդություն է, որը դժվարությամբ է ախտորոշվում: Ախտանիշներով այն հիշեցնում է գրիպին, իսկ ավելի ուշ շրջանում կարող է թոքերի բորբոքման վերածվել: Այս վարակից մահանում է հիվանդներից ամեն երրորդը: Բժիշկների խոսքով, ամեն ինչ կախված է այն բանից, թե երբ է հիվանդը դիմել բժշկի օգնությանը:
Ներկայումս պաշտոնապես հաստատվել է թոքային ախտանիշներով հանտավիրուսի վեց դեպք: Բոլոր դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայում:
Ինչպես պարզվել է, հիվանդները ամռան ընթացքում հանգստացել են Իոսեմիթյան ազգային զբոսայգում:
ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը կոչ է անում այն մարդկանց, ովքեր ամռան ընթացքում հանգստացել են այգում, իսկ նրանց թիվը հասնում է 10 հազարի, ուշադիր լինել եւ հետեւել սեփական առողջությանը եւ ինքնազգացողության փոքր ինչ վատթարացման դեպքում դիմել բժշկի:
Վարակը փոխանցվում է կրծողների միջոցով: Վարակ կարող են պարունակել կենսական նշանակություն ունեցող ապրանքները: Վարակվելու համար մարդուն բավական է միայն շնշել վարակված փոշին: Ներկայումս հայտնի է հանտավիրուսի 20 տարբեր տեսակներ: