Բաժիններ՝

Գվարդիոլան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը «քաղաքայինների» հետ:

Այս մասին գրում է Goal.com-ը: Անգլիայի առաջնության հերթական տուրից հետո Գվարդիոլան հայտնել է, որ բաց է քննարկումների համար և պատրաստ է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ում: «Ապագաս «Մանչեսթեր Սիթի»-ում կախված է գրանցված արդյունքներից: Ես ինձ հարմարավետ եմ զգում այս ակումբում»,-ասել է մասնագետը:

Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս