Բաժիններ՝

Ճապոնիայում սովորել են մեկ կաթիլ արյամբ մինչև 99 տոկոս ճշգրտությամբ որոշել քաղցկեղի 13 տեսակներ

Toshiba կորպորացիան մշակել է քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման մեթոդ, որը թույլ է տալիս արյան անալիզով որոշել այդ հիվանդության առկայությունը 99 տոկոս ճշգրտությամբ: Այդ մասին ասված է ընկերության՝ նոյեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ։

Ախտորոշման այդ եղանակի հիմքում ՌՆԹ-ի փոքր չկոդավորող մոլեկուլների տիպերի եւ պարունակության հայտնաբերումն է, որոնք արյան մեջ քաղցկեղային բջիջներ են արտազատում: Անալիզ կատարելու համար պահանջվում է ընդամենը մեկ կաթիլ արյուն եւ մոտավորապես երկու ժամ ժամանակ: Հատուկ դրա համար ընկերությունն ստեղծել է դյուրակիր սարք՝ ներսարված ախշտորոշման չիպով:

Թեստը թույլ է տալիս որոշել քաղցկեղի 13 տեսակների, այդ թվում՝ ստամոքսի, կրծքագեղձի, լյարդի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, աղիների, միզապարկի եւ այլ քաղցկեղների առկայությունը: Այն գործում է նույնիսկ հիվանդության ամենավաղ փուլերում, նշում են Toshiba-ում: Ընկերությունը հուսով է, որ անհրաժեշտ փորձարկումների ցիկլի ավարտից մի քանի տարի անց ախտորոշման նոր մեթոդը համատարած կկիրառվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս