«Հեղափոխակարգ աղվեսները», ընդհանուր առմամբ, հակված չեն բարեփոխումներ անելու»

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղափոխակարգ իշխանությունը շարունակում և շարունակելու է իռացիոնալ և իրեն սպառած իրավական քաղաքական և բարոյական մամլիչ մեխանիզմի կիրառումը: Ինչո՞ւ: Տեսնում են ռացիոնալ ընդդիմախոսության և կառավարման մեթոդաբանության առումով սխալնե՞րը: Պոտենցիալ ձախողումները ֆիքսող և ապագա հնարավոր վերնախավի՞ն: Արդյո՞ք դա լավ չէ: Թե՞ դրանում տեսնում են միայն իրենց մոտեցող քաղաքական սննկացման վտանգ:

Այստեղ ցանկանում եմ հիշատակել դասականին` Պարետոին, ով վերնախավը բաժանում էր երկու հիմնական տիպի, որոնք հաջորդաբար փոխարինում էին միմյանց. «առյուծներին» և «աղվեսներին»: Իշխանափոխված «հեղափոխակարգ աղվեսների» վերնախավը նախընտրեց պոպուլիզմը, որը համեմվեց քարոզչական, քաղաքական և ֆինանսական համադրություններով, խորամանկությամբ և հնարամտությամբ:

Նրանց կառավարումն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ Փաշինյանն ակտիվ է հոխորտանքներով՝ որոնք թերևս խորամանկորեն ոչնչացնում են ոչ միայն ամբողջ քաղաքական համակարգը այլ նաև սեփական քաղաքական ձգտումների հեռանկարը: Այն դարձնելով անկայուն: Սակայն «հեղափոխակարգ աղվեսները», ընդհանուր առմամբ, հակված չեն բարեփոխումներ անելու: Թե ինչո՞ւ հակված չեն նշել եմ բազմիցս, սակայն մեծ էնտուզիազմով պատրաստ են և ստեղծում են այդ թվացյալ բարեփոխումների խաբկանքը:

Հենց այդ ժամանակ էլ նրանց փոխարինելու հայտ են սկսում ներկայացնել «առյուծների» էլիտան, դանդաղ ավելացնելով ճնշումը:
Այսպիսով՝ էլիտայի մշտական փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն հասարակության սոցիալ-տնտեսական և քաղաքական պահանջների և վերապահումների դինամիկայով:

Էլիտան միշտ ունի օրակարգ, որը դանդաղ իջեցնում և ներարկում է հասարակական շերտերի մեջ: Յուրաքանչյուր էլիտա ունի նաև անհատական առավելություն, որը, այնուամենայնիվ, աստիճանաբար դադարում է բավարարել հասարակության կառավարման կարիքները: Այդ իսկ պատճառով քաղաքական և սոցիալական համակարգերի հավասարակշռումը պահանջում է մեկ էլիտայի փոխարինումը մյուսով: Բայց ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, որ«հեղափոխակարգ աղվեսների» վերնախավը սկսել է գալ իր օրգանական բնույթին և տեսքին, իր քաղաքական զինանոցում մնալով մեն մենակ իր միակ զենք հանդիսացող մեծն պոպուլիզմա-իռացիոնալիզմի հետ, որն էլ իր հերթին այլևս անարդյունավետ է:

Միևնույն ժամանակ, նման իշխանությունը պահելու համար նրանց անհրաժեշտ է զանգվածների աջակցությունը, ինչը Փաշինյանը խրախուսում է ակտիվ գործողությունների միջոցով, որոնց ընտրության մեջ վերջերս առանձնապես ֆիլտրեր չեն աշխատում: Դրանք, քիչ թե շատ, կարող էին մեղմացնել «հեղափոխակարգ աղվեսների» վերնախավի իռացիոնալ գործելաոճը:

Որոշակի ժամանակահատվածից հետո ամբողջ գործընթացը (էլիտաների շրջանառությունը) նորից կկրկնվի, և հետո նորից: Ընդ որում, էլիտաների մշտական շրջանառությունը և փոփոխությունը կարող են մեզ թույլ տալ հասկանալ հայ հասարակության պատմական շարժումը, որը երևում է, որպես էլիտաների մշտական փոփոխության պատմություն. նրանց կառավարումը և վեհացումը, բարգավաճումը և մարումը:

Այդ պատճառով հեղափոխությունը պարզապես էլիտաների պայքար է և իշխող պոտենցիալ վերնախավի փոխարինում: Ինչին պետք է վերաբերվել անխուսափելիորեն հանգիստ և առանց Փարիզյան և Միլանյան ջղաձգումների և տվայտանքները:

Հ.Գ. Այ,ն ինչ ուներ սկիզբ (начало) ունի նաև բեկում (излом) և անբեկանելի ավարտ (конец): Ռուսերեն ասած՝
НАСТУПИЛ ИЗЛОМ господа !!! անհնար է շրջանցել քաղաքական օրգանիկան»:

Հեղափոխակարգ իշխանությունը շարունակում և շարունակելու է իռացիոնալ և իրեն սպառած իրավական քաղաքական և բարոյական մամլիչ…

Gepostet von Vladimir Martirosyan am Mittwoch, 20. November 2019

Տեսանյութեր

Լրահոս