Բաժիններ՝

Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Գործադիր մարմինը հավանություն է տվել 2020թ. պետական բյուջեի նախագծին, եւ այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս