Իսրայելը և «Իսլամական ջիհադը» զինադադար են համաձայնեցրել. AFP
Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են հասել հրադադարի շուրջը: Այդ մասին հաղորդել է AFP-ն` վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ Գազայի հատվածում զինադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 05:30-ին (Երեւանի ժամանակով (07:30-ին) եւ դարձել է Եգիպտոսի միջնորդական ջանքերի արդյունքը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Իսրայելի հետ հնարավոր զինադադարի քննարկման համար Կահիրեէ ժամանել «Իսլամական ջիհադի» գլխավոր քարտուղար Զիյադ ան Նահալյան: Մինչ այդ Թել Ավիվից Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բանակցություններում միջնորդ ծառայող Եգիպտոսի մայրաքաղաք էր ժամանել Մերձավոր Արեւելքի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը՝ կողմերի միջեւ հրադադարի հասնելու փորձերի նպատակով:
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների զոհ է դարձել արդեն առնվազն 32 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: