Բաժիններ՝

Կուբանում դպրոցականների զանգվածային հոսպիտալացման պատճառը դարձել է նորովիրուսը

Կուբանի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների զանգվածային հոսպիտալացման դեպքերի մեծամասնության պատճառը նորովիրուսն է: Այդ մասին նոյեմբերի 11-ին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսպոդրեբնադզոր»-ի երկրամասային վարչությունում:

Նոյեմբերի 10-ին երկրամասի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տարբեր տարիքի երեխաներ սկսել են զանգվածաբար ընդունվել Կրոպոտկինի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Տարածաշրջանի հետաքննչական կոմիտեի հետաքննչական վարչությունը քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով. տարածաշրջանային դատախազությունը անցկացնում է ստուգում: «Ռոսպոդրեբնադզոր»-ի տարածաշրջանային վարչության ճշտված տվյալների համաձայն, աղիքային վարակի նշաններով հիվանդանոց է ընկել 65 երեխա, նրանք քաղաքի յոթ դպրոցների սովորողներ են: «Անցկացված հետազոտությունների արդյունքներով, 36 մարդու մոտ հայտնաբերվել է աղիքային վարակի հարուցիչ՝ նորովիրուս»,-ասել է գործակալության զրուցակիցը, ճշտելով, որ դրա աղբյուր կարող է հանդիսանալ ուտելիքը:

Գերատեսչությունում ճշտել են, որ մասնագետներն անցկացնում են այն կազմակերպությունների արտապլանային ստուգումներ, որոնք զբաղվում են դպրոցներին սննդամթերք մատակարարելով: Գործակալության զրուցակցի խոսքով՝ մատակարարները եղել են մի քանիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս