«Վարչապետին ասել էի՝ ինձ տեսնում եմ կա՛մ ոստիկանապետի, կա՛մ, ՊՎԾ պետի, կա՛մ ՊԵԿ նախագահի պաշտոնում». Դավիթ Սանասարյան. Azatutyun.am
Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանն ասել է, որ ինքն է առաջարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ դառնա ՊՎԾ ղեկավարը:
«Վարչապետն ինձ հարցրել է, թե որտեղ եմ ինձ տեսնում: Ես երեք տեղ եմ ասել, հրապարակային այս մասին դեռ չեմ ասել: Ես ասել եմ կա՛մ ոստիկանապետ, կա՛մ ՊՎԾ պետ կա՛մ ՊԵԿ նախագահ: Ոստիկանապետ ես չեմ կարողացել, քանի որ օրենքի խնդիր կար և այն երկուսի մեջ ես ընտրություն եմ արել: Վարչապետին վերջնական ասել եմ, որ ինձ տեսնում եմ ՊՎԾ-ում»,-ասել է Սանասարյանը:
Հարցին, թե արդյոք իր փորձը թույլ տալի՞ս էր այդ պաշտոնը ստանձնելու համար, Սանասարյանը պատասխանել է. «Իսկ ո՞ւմ փորձն էր թույլ տալիս: Մենք շարժման ընթացքում երկրի վարչապետը վարչապետ չէր եղել ընդհանրապես: Իմ ծավալած գործունեությունը, ես օրինականության համար կռիվ եմ տվել, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տվել, շատ մոտ էի»:
Մանրամասները՝ տեսանյութում: