Երևանի նոր երթուղային ցանցում նախատեսվում է ունենալ 101 նոր տրոլեյբուս
Երևանի նոր երթուղային ցանցում նախատեսվում է ունենալ 101 նոր տրոլեյբուս: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Վերջին անգամ տրոլեյբուսների կայանը թարմացվել է 2008-ին:
Ուղիղ 70 տարի է, ինչ տրոլեյբուսը Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի մի մասն է Այսօր քաղաքը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի: Օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ: Օրական էլեկտրատրանսպորտից 12000-14500 ուղևոր է օգտվում:
«Քարտեզի վրա երևում են մեր բոլոր երթուղիները, որտեղ սկիզբ են առնում, որտեղ վերջանում են: Բոլորը ունեն GPS համակարգ»,- ասել է երթակարգավար Սամվել Արամյանը:
Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային այս միջոցը զարգացման հեռանկար ունի:
«Մենք այսօր մեր հաշվեկշռում ունենք 78 տրոլեյբուս: Դրանցից 34-ը «ԼԻԱԶ»-ներ են, որոնք 2008 թվականի են, ունենք 12 հատ «Շկոդա», որոնք 31-32 տարվա են, և ունենք 6 հատ «Ռենո» մակնիշի տրոլեյբուսներ, որոնք 41 տարվա են»,- նշել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը:
Երևան քաղաքի տրոլեյբուսային ցանցի մասին
Երևան քաղաքի տրոլեյբուսային ցանցի մասին
Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Montag, 4. November 2019