Բելառուսը միասնական արժույթի անցում չի քննարկում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը եւ ՌԴ-ի հետ դրամավարկային քաղաքականության ներդաշնակեցումը վերազգային արժույթի անցում չեն նախատեսում: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ազգային բանկի վարչության նախագահ Պավել Կալաուրը։

«Երեկ մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկեցինք ընդհանուր ֆինանսական շուկայի՝ ընդունված հայեցակարգի իրականացման հարցը: Խոսքը չի վերաբերում ինչ-որ վերազգային արժույթների»,- ասել է Ազգային բանկի ղեկավարը:

Նա նշել է, որ «(ՌԴ-ի հետ միության կամ ԵԱՏՄ-ի շրջանակում միասնական արժույթի անցման շուրջ – ծանոթ. խմբ.) զանազան խոսակցությունները, որոնք ոչ մի հիմք չունեն, հուզում են հասարակայնությանը, ստեղծում բարձր գնաճային, արժեզրկումային սպասումներ»: «Այդօրինակ կարծիքների համար ոչ մի կարգի հիմքեր չկան»,- նշել է Ազգային բակի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս