«Մազաչափ անգամ զիջում չեմ ունենալու, ուզում է՝ Վենետիկից գան, ուզում է՝ լուսնից իջնեն»». Գևորգ Պետրոսյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
Արդեն մի քանի օր մամուլը գրում է, որ նոյեմբերի 1-ին Հայաստան կժամանի Վենետիկի հանձնաժողովը, որպեսզի ԱԺ-ում բոլորին համոզեն, որպեսզի ընդունեն Ստամբուլյան կոնվենցիան։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց, որ հակառակում իրեն որևէ մեկը չի կարող համոզել։
«Սա այն հարցն է, որի հետ կապված ԲՀԿ-ն մազաչափ անգամ զիջում չունի, այստեղ մեր երեխաների, ապագայի ու դաստիարակության անվտանգության հարցերն են։ Այստեղ ես էլ մազաչափ անգամ զիջում չեմ ունենալու, ուզում է՝ Վենետիկից գան, ուզում է՝ լուսնից իջնեն»,- շեշտեց նա։
Ըստ նրա՝ Հայաստանում պետք է պահպանվեն ազգային արժեքները, ավելին, ինքն այն մարդը չէ, որ համոզեն փոխել կարծիքը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան