2018-ի «գունավոր» հեղաշրջման հետքերով

«Իմքայլականները» շարունակաբար պնդում են, որ 2018թ.-ի ապրիլ-մայիսյան դեպքերը «մաքուր» հայկական, առանց օտար միջամտության՝ ինքնաբուխ դեպքեր էին: Սակայն օրերս սորոսական Արսեն Խառատյանը ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ինքը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ին` նշելով, թե առանց այդ երկրի աջակցության Հայաստանում հեղափոխություն չէր լինի:

Ստացվում է, որ Խառատյանն ԱՄՆ բարձր ամբիոնից այդ երկրին «մեղադրել է» ՀՀ ներքին գործերին խառնվելու մեջ, իսկ իրենց բացահայտել՝ որպես գործակալներ: Միգուցե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի մասին խոսելիս նկատի է ունեցել նաև այս իրողությունը, որտեղ ինքը հանդիսացել է հիմնական դերակատար:

Հյուսիս-ատլանտյան քամիների հոտը դեռևս սուր զգացվում էր հենց 2018թ.-ին:

Նախ՝ 2018թ.-ին ԱՄՆ-ը այդպես էլ չշնորհավորեց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ, այլ դրա փոխարեն՝ Պետական դեպարտամենտի միջոցով սպառնագին հրահանգեց ոչ մի պարագայում չարձագանքել փողոցային ցուցարարներին:

Հայտնի դեպքերից հետո ԱՄՆ-ը և ԵՄ-ն շտապեցին ողջունել և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին. այն թիմին, որոնց նրանք երկար տարիներ աճեցրել էին Հայաստանում: Այսպես.

Ապրիլյան հեղաշրջման մեջ ակտիվորեն ներգրավված էր սորոսական ողջ կոնգլոմերատը՝ իր դուստր ՀԿ-ներով, որոնց ներկայացուցիչներին հետագա կառավարությունում և ԱԺ-ում առանցքային պորտֆելներ ու մանդատներ տրվեցին:

Մասնավորապես, տխրահռչակ Արայիկ Հարությունյանը վերածվեց սուպերնախարարի, նույն ցանցի անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Սպասարկուների ցանկում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ նշանակվելուց հետո կոռուպցիոն սկանդալում ներքաշված Դավիթ Սանասարյանը:

2018-ի ապրիլյան հեղաշրջումն անհնարին կլիներ առանց ծանր հրետանու՝ աղանդավորության գործադրման: Տարբեր հաշվարկներով ՀՀ-ում գրանցված է մոտ 200 հազար աղանդավոր, որոնք բոլորն էլ դրսևորել են ակտիվություն հեղաշրջման գործընթացներում՝ պետական ենթակառուցվածքները դիվերսիոն եղանակներով կաթվածահար անելուց՝ մինչև գործընթացների կոորդինացում և ուղղորդում: Այդ օրերին առավելապես ակտիվ էին «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչները: Այս աղանդն իր շարքերում հասցրել էր գրավել հայաստանյան շոու-բիզնեսի տարբեր դեմքերի՝ ամերիկյան սիթիզեն դարձած Անդրեից մինչ Մհեր:

Հետաքրքրական է, որ դեպի հայրենիք քաղաքական խոպանի էին գործուղվել նաև ԱՄՆ-ի ու Կանադայի սփյուռքահայ գործիչները, մասնավորապես՝ ներհայաստանյան գործընթացներին ժամանակ առ ժամանակ անպատեհ խառնվող Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը:

Արևմտյան ցանցի կողմից հայությանը մատուցած անակնկալներից մեկն էլ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար նշանակելն էր, ով, Նիկոլի կողմից Լոս Անջելեսը սփյուռքի մայրաքաղաք հռչակելուց հետո, ակտիվ «աշխատում» է հատկապես ռուսահայ գաղութի հետ:

Վերջերս էլ պարզվեց, որ քայլականների տնտեսական հեղափոխությունն ու ներդրումային բումը մնացել են Քիմ Քարդաշյանի ու Սերժ Թանկյանի ուսերին, ովքեր առայժմ օդում խոստումներ են տվել:

Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին մնում է ապրիլյան հեղաշրջումը չանվանել մաքուր հայկական, այլ բացահայտել  իրական պատվիրատուներին, նրանց տրված ցուցումները և լայն ժպտալ:

Հ.Գ. Վերոգրյալի համատեքստում, իբրև հետգրություն, նպատակահարմար գտանք ևս մեկ անգամ ի ցույց դնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը մեր երկրում:

Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ստեղծվել է 1997թ.-ին, իսկ դրամաշնորհներ տրամադրել սկսել է արդեն 1998թ.-ից։ Հայաստանում այս կառույցի հիմնական կորիզը բաղկացած է թվով 60 կազմակերպություններից, որոնք միավորվել են 2003թ.-ին ստեղծված «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ներքո:

Վերոհիշյալ նախաձեռնության կազմակերպությունների մի մասը, մասնավորապես՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն (ղեկավար՝ Լարա Ահարոնյան), «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն  (ղեկավար՝ Մարո Մաթոսյան), «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ն (Ջեմա Հասրաթյան), «Խտրականության դեմ պայքարի և  հանուն հավասար իրավունքների կոալիցիա» (ղեկավար՝ Անահիտ Չիլինգարյան), «Փինք Արմենիա» ՀԿ-ն  (նախագահ՝ Լիլիթ Ավետիսյան), «Նոր սերունդ» ՀԿ-ն  (ղեկավար՝ Սերգեյ Գաբրիելյան), տեղեկատվական ոլորտում իրականացնում են գենդերային գաղափարախոսության և ԼԳԲՏ անձանց ապրելակերպի քարոզ՝ փորձելով այլասերումը ներկայացնել՝ որպես նորմ։

Դրա իրավական ամրագրման նպատակով ՀՀ կառավարություն ու Ազգային ժողով են ներկայացվել օրենքի նախագծեր, որոնք ուղղված են այլասերված ապրելակերպով անձանց լայն իրավունքների ամրագրմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Հաջորդ ուղղությունը, որը սպասարկում են այդ կազմակերպությունների մի մասը, Հայաստանում հակառուսականության քարոզչությունն է: Այդ գործին լծվել են «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը (ղեկավար՝ Լևոն Բարսեղյան) «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» (ղեկավար՝ Արթուր Սաքունց), «Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն» (ղեկավար՝ Ավետիք Իշխանյան): Սպասարկվում է նաև մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, այսպես կոչված, ռազմաքաղաքական վերլուծությունների իրականացումը, որոնք միտված են ՀԱՊԿ-ը ներկայացնել՝ որպես ամորֆ մի մարմին, Ռուսաստանը՝ որպես ոչ բարեկամ, իսկ հաճախ՝ նաև թշնամի երկիր, իսկ Եվրասիական տնտեսական կառույցը՝ ապագա չունեցող տնտեսական միավոր: Այդ աշխատանքներում մեծ ներդրում ունեն «Տարածաշրջանային համագործակցության և գլոբալիզացիայի վերլուծական կենտրոնը» (ղեկավար՝ Ստեփան Գրիգորյան), «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը» (ղեկավար՝ Ստեփան Դանիելյան), «Հոդված 3» ակումբը  (ղեկավար՝ Գայանե Աբրահամյան):

Ի դեպ, 2016 թ.-ին Երևանում ՊՊԾ գնդի գրավման և հետագա զարգացումների ընթացքում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը և իր համախոհները համացանցում տարածում էին թռուցիկներ, որոնք նկարագրում էին ոստիկանության դեմ գործողություններ իրականացնելու մեթոդները։ Հատկանշական է, որ նույնաբովանդակ թռուցիկներ տարածվում էին նաև բոլոր այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել պետական զինված հեղաշրջումներ գունավոր հեղափոխությունների սցենարներով  (մասնավորապես՝ Ուկրաինայում 2014 թ.-ին, երբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում): Ակնհայտ էր, որ նման թռուցիկների և քարոզչական այլ նյութերի տարածումը նաև համացանցում հետապնդում էր ՀՀ-ում իրավիճակն ապակայունացնելու և ոստիկանության հետ բախումներ հրահրելու նպատակ։

Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև ՀՀ-ում մի շարք երկրների և կառույցների դեսպանատները և անձամբ հավատարմագրված դեսպաններն ու դիվանագիտական կարգավիճակ ունեցող այլ երկրների պաշտոնյաները։

Վերջում հիշեցնենք, որ 2015 թ.-ի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության դատախազությունը կայացրել է որոշում, որով Ռուսաստանի տարածքում երկու օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը ճանաչվել է անցանկալի: Այդ կազմակերպություններն են «Բաց հասարակության հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպությունը և «Բաց հասարակության համագործակցության հիմնադրամ ինստիտուտը»:

Վահե Հայկունի

Տեսանյութեր

Լրահոս