Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև որևէ հանդիպում չի եղել

Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը գրել էր. «Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որը հրավիրել են Հայաստանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը։

Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը մասնակցել են ՀՀ բիզնես միջավայրի խոշոր ու ակտիվ ներկայացուցիչներ և ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քննարկումն անցել է բավական գործնական մթնոլորտում, որի ժամանակ հիմնական թեման առնչվել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին։

«Երկու նախկին վարչապետները միմյանց նկատմամբ բավական ջերմ են եղել և քննարկվող թեզերի հետ եղել են համակարծիք, ինչը մեր զրուցակիցը գնահատեց՝ որպես զարմանալի»,- գրել էր թերթը:

168.am-ը փորձեց հանդիպման վերաբերյալ տեղեկություններ ստանալ, սակայն  երկու գործիչներին մոտ կանգնած խիստ հավատի աղբյուրները հերքեցին՝ ասելով, որ  որևէ հանդիպում Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև չի եղել, որևէ միջոցառում միասին չեն կազմակերպել ու որևէ միջոցառման երկուսով չեն մասնակցել:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս