ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա ժամը 11:39-ին Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները:
Պարզվել է, որ սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը, ժամը 15:00-ի դրությամբ հասել է 23-ի:
ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողություններ են սկսել դպրոցի ճաշարանում և պարզել, որ երեխաները կերել են Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից մատակարարված նրբերշիկով պիցցա: Դպրոցում առկա պիցցայից վերցվել են նմուշներ, որոնք տրվել են լաբորատոր փորձաքննության: Թեև մատակարարի մոտ պիցցայի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում:
Դիտարկումների արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: