Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանն ընդունել է Մինսկի ավտոմոբիլային գործարանի պատվիրակությանը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է բելառուսական Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ) փոխտնօրեն Սերգեյ Շուլյակի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախարար Պապիկյանը ողջունել է հյուրին և բարձր գնահատել գործարանի ղեկավարության օպերատիվ արձագանքը և հետևողական մոտեցումն իր՝ Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուղևորատար փոխադրամիջոցների մատակարարման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են ՀՀ համայնքները գյուղատնտեսական և բեռնատար տեխնիկայով ապահովելու գործում ՄԱԶ գործարանի հնարավոր ներգրավվածության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս արտադրանքը Հայաստանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի երկրներ արտահանման հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ում մեքենասարքավորումների հավաքման գործարանային արտադրություն հիմնելու հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի տրանսպորտային համակարգի արդիականացման նպատակով հանրապետության համայնքների պայմաններին համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավման հնարավորությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031