Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա
Հոկտեմբերի 4-ին, ժամը 07:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին (6-րդ ոլորան) «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Վարդկեզ Մ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: Վերջիններս հրաժարվել են բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: