Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգից վերադարձել է, որ մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, որը խորհրդարանական պատվիրակության հետ գտնվում էր Ստրասբուրգում և մասնակցում էր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, շուտ է վերադարձել Հայաստան, որպեսզի այսօր մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագծի քվեարկությանը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ ի սկզբանե Ստրասբուրգ մեկնելուց առաջ կար որոշում, որ շուտ են վերադառնալու, որպեսզի կարողանան մասնակցել նախագծի քննարկմանը, սակայն չհասցրեցին.

«Քննարկմանը չհասցրեցինք մասնակցել, սակայն քվեարկությանը մասնակցեցինք, թեև կարծում եմ ձայները՝ առանց մեր հինգի մասնակցության էլ, բավարար էին»,- ասաց  Ռուբինյանը։

Անդրադառնալով  քվեարկությանը դրված նախագծին՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հրայր Թովմասյանը փաստացի զբաղվում է քաղաքականությամբ և դա են փաստում նրա կողմից արված հայտարարությունները։

«Ի տարբերություն Ազգային ժողովի՝ Հրայր Թովմասյանը չունի իրավունք զբաղվելու քաղաքականությամբ և նա անաչառ չէ ու անաչառ չէ տարատեսակ հարցերում»,- ասաց  Ռուբինյանը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս