Բաժիններ՝

Կիպրոսում մեկնարկել են Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերը

Նիկոսիայի Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում սեպտեմբերի 18-ի երեկոյան Կիպրոսում ռուսական երկրորդ թատերական տարեշրջանը մեկնարկել է Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի հայկական թատրոնի հյուրախաղերով։

«Մենք բերել ենք երեք ներկայացում. Չեխովի ստեղծագործությունների մոտիվներով՝ «Առաջարկությունը» եւ «Երեք խոզուկներ» մանկական տիկնիկային ներկայացումը խաղալու ենք ռուսերեն լեզվով, իսկ «Կուբիկ-Ռուբիկ կամ սիրո երկրաչափությունը» կատակերգությունը, ըստ արդի հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Սիրային քառակուսի» ստեղծագործության մոտիվների, մենք կցուցադրենք հայերենով՝ ռուսերեն ենթագրերով»,-պատմել է Ստեփանյանը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս:

«Ցուցադրության համար առաջինն ընտրվել է «Առաջարկությունը», քանի որ հենց այդ ներկայացումն առաջին տեղը գրավեց Ավինյոնի թատերական փառատոնում: Դա ձեռքբերում է, որով մենք հպարտանում ենք»,- հավելել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Այդ բեմադրության սկսվելուց առաջ կայացել է Ռուս-հայկական թատերական փառատոնի՝ Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի նոր նախագծի հանդիսավոր բացումը: Կիպրոսի Հանրապետությունում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Պանյուխովն ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները «հիրավի դաշնակցային ու ռազմավարական բնույթ ունեն»: Նա նաեւ հիշեցրել է, որ Կիպրոսում հայկական ստվար համայնք է բնակվում: Համայնքի՝ հանդիսությանը ներկա գտնվող ներկայացուցիչը՝ Կիպրոսի խորհրդարանի անդամ Վարդգես Մահտեսյանը, իր հերթին նշել է, որ այնպիսի իրադարություններ, ինչպիսին այս փառատոնն է, «մշակույթների միջեւ երկխոսության հիանալի օրինակ է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս