Facebook-ի միլիոնավոր հեռախոսահամարներ արտահոսել են համացանց. լրատվամիջոցներ
Facebook-ի օգտատերերի միլիոնավոր հեռախոսահամարներ, ներառյալ՝ Միացյալ Նահանգների և Բրիտանիայի բնակիչներինը, արտահոսել են համացանց, հայտնում է TechCrunch-ը:
Տարբեր երկրներում ավելի քան 419 միլիոն օգտատերերի գրառումներ ազատորեն հասանելի են դարձել համացանցում, այդ թվում՝ ԱՄՆ-ի բնակիչներից 133 միլիոն օգտատիրոջ, 18 միլիոն բրիտանացո և 50 միլիոն վիետնամացու գրառում:
Սկզբնապես, առանց գաղտնաբառի տվյալների բազան, որն անվճար էր, հայտնաբերվել է IT GDI Foundation ոչ առևտրային կազմակերպության մասնագետ Սանյամ Ջեյմիմի կողմից: Չկարողանալով պարզել բազայի ստեղծողին՝ նա այդ մասին տեղեկացրել է հրատարակչությանը: Սակայն լրատվամիջոցների աշխատակիցները նույնպես չեն կարողացել պարզել, թե ովքեր են հավաքել այդքան գրառումներ և տեղադրել դրանք համացանցում: Այնուամենայնիվ, TechCrunch- ի մասնագետներին հաջողվել է կապվել սերվերի տիրոջ հետ և անջատել տվյալների բազան:
Յուրաքանչյուր գրառում պարունակում էր Facebook հաշվի ID և դրան կից բջջային հեռախոսի համարը: Որոշ գրառումներ պարունակում էին օգտվողի անունը, սեռը և բնակության երկիրը: Հրապարակման մասնագետները ստուգել են մի շարք գրառումներ՝ սոցիալական ցանցում օգտագործողի համարը համեմատելով նրա նույնականացման հետ:
Միևնույն ժամանակ՝ Facebook-ը հայտարարել է, որ իրենք «ոչ մի ապացույց» չունեն, որ օգտագործողների հաշիվները թալանվել են, և շեշտել են, որ հեռախոսահամարները վերցվել են բաց հաշիվներից, նախքան ընկերությունը փոխել է իր գաղտնիության կարգավորումները նախորդ տարի: Ըստ Facebook-ի ներկայացուցչի՝ տվյալները բավականին հին են, քանի որ դրանք հավաքելու համար անհրաժեշտ էր հատուկ գործառույթ, մասնավորապես՝ այլ օգտատերերի որոնումը հեռախոսահամարով: Այս հատկությունը ներկայումս անհասանելի է:
Սիրարփի Աղաբաբյան