Բաժիններ՝

Արքայադուստր Շառլոտան առաջին անգամ դպրոց է գնացել

Չորսամյա արքայադուստր Շառլոտան առաջին անգամ դպրոց է գնացել: Նա սովորելու է Լոնդոնի հարավ-արեւմուտքում գտնվող Thomas՚s Battersea հեղինակավոր տարրական մասնավոր դպրոցում, տեղեկացնում BBC-ին:

Պատանի արքայադստերը դպրոց են ուղեկցել նրա ծնողները՝ արքայազն Ուիլյամը եւ դքսուհի Քեյթը, ինչպես նաեւ ավագ եղբայրը՝ Ջորջը. նրա համար սա արդեն երրորդ ուսումնական տարին է այս դպրոցում:

Արքայադուստր Շառլոտան շատ ուրախ է, որ սկսում է սովորել, ասել է արքայազն Ուիլյամը, որն ինքն էավտոմեքենայով դպրոց բերել իր ընտանիքին:

Արքայազն Ջորջը նույն այս դպրոցում ուսումն սկսել է երկու տարի առաջ: Նա այստեղ սովորելու է եւս մեկ տարի, որից հետո կտեղափոխվի կրտսեր միջնակարգ դպրոց:
Thomas՚s Battersea-ում ուսման տարեկան արժեքը Ջորջի համար 6429 ֆունտ է, իսկ արքայադուստր Շառլոտայի համար՝ 6305 ֆունտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս