8 լեզվի իմացություն և ֆենոմենալ հիշողություն. ի՞նչ չգիտենք Ռոմելու Լուկակուի մասին
2019 թվականի ամռանը «Ինտերը» իրականացրեց իր համար ռեկորդային տրանսֆեր՝ 65 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդից» գնելով Ռոմելու Լուկակուին: Հայտնի չէ, թե ինչպես է ձևավորվել այս գինը, բայց Էդ Վուդվորդը հեշտությամբ կարող էր մի քանի միլիոն ավելացնել Լուկակուի յուրահատուկ կարողությունների համար: Փաստն այն է, որ բելգիացին պոլիգլոտ է, նա խոսում է ֆրանսերեն, հոլանդերեն, ֆլամանդերեն (Ռոմելուն համոզված չէ, որ այն կարելի է համարել առանձին լեզու), անգլերեն, լինգալաու, պորտուգալերեն, գերմաներեն և իտալերեն:
Կարծես սա ֆանտաստիկայի ժանրից է, բայց ամեն ինչի մասին հերթով:
Բելգիայում մի քանի լեզուներ սովորելը շատ հեշտ է. երկրի կեսը խոսում է հոլանդերեն, մնացածը խոսում են ֆրանսերեն և գերմաներեն:
Ռոմելուն ծնվել է Բելգիայում, որտեղ լեզվի հարցը շատ խճճված է:
Բելգիացիների մեծամասնությունը ապրում է ֆլամանդական հյուսիսում և խոսում է հոլանդերեն (և ֆլամանդերեն), մնացածները օգտագործում են ֆրանսերեն: Քիչ համայնքներ խոսում են գերմաներեն: Իրավիճակը բարդացնում են Աֆրիկայից ներգաղթյալները, ովքեր զրուցում են իրենց լեզուներով և բարբառներով:
Լեզվական հզոր խառնուրդի շնորհիվ բազմալեզու մարդիկ հաճախ են հանդիպում բելգիացիների շրջանում: Բելգիայի հավաքականում չորս լեզուներով է խոսում Վինսենտ Կոմպանին (ֆրանսերեն, հոլանդերեն, անգլերեն, գերմաներեն) և Տիբո Կուրտուան (նույն լեզունը + իսպաներեն):
Բայց կան հակառակ օրինակներ. Ֆելաինին խոսում է միայն ֆրանսերեն, և նույնիսկ անգլերեն չի սովորել (Ֆերդինանդը խոստովանել է, որ Մարուանի անգլերենը ամենավատն է, որ նա լսել է): Դե Բրույնեն օգտագործում է հիմնականում հոլանդերեն, իսկ Ազարը՝ ֆրանսերեն: Ի դեպ, նման լեզվական խառնաշփոթը խնդիր է դարձել Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի համար, և նա անգլերենը դարձրել է չեզոք լեզու հանդերձարանի համար:
Լուկակուն օգտվելով առիթից՝ ուսումնասիրել է բոլոր լեզուները: Նա իր մոր և պապի հետ (ներգաղթյալներ Կոնգոյից) խոսում է Լինգալաո լեզվով (բարբառ, որը օգտագործվում է Կոնգոյի բնակչության մի մասի և աֆրիկյան մի շարք այլ երկրների կողմից), դպրոցում՝ հոլանդերեն, «Անդերլեխտում»՝ ֆրանսերեն և հոլանդերեն:
Անգլիա տեղափոխվելիս 18-ամյա Լուկակուն տիրապետում էր ֆրանսերեն, հոլանդերեն, ֆլամանդերեն և անգլերեն լեզուներին:
Լուկակուն պորտուգալերեն սովորեց՝ խոսելով Բոսինգվայի և Դավիդ Լուիզի հետ, իսկ իտալերենը՝ հեռուստատեսությամբ: Բելգիացին ֆենոմենալ հիշողություն ունի:
Ռոմելուն յոթ լեզու գիտի, բայց նա դրանց կատարյալ չի տիրապետում: Գերմաներեն, իտալերեն և մասամբ պորտուգալերեն` բավականին միջին մակարդակի: Լուկակուն հաստատ կկարողանա մասնակցել խոսակցությանը և կթարգմանի մարզչի հրամանները, բայց դժվար թե կարողանա աշխատել որպես թարգմանիչ կամ կարդալ բարդ գրքեր:
Բանն այն է, որ լեզուներ սովորելու մեթոդը սովորական չէ: Ռոմելուն չի գնում դասախոսների մոտ և չի սովորում դասագրքերով: Սովորաբար նա շփվում է օտարերկրյա գործընկերների հետ, հիշում է բառերը և արտահայտությունները և հեշտությամբ վերարտադրում է դրանք:
Անշուշտ, սովորական մարդկանց համար նման մեթոդները հարմար չեն, բայց Լուկակուն օգտագործում է իր յուրահատկությունը՝ ֆենոմենալ հիշողություն:
«Ռոմելուն ապշեցրեց ինձ»,- հիշում է Բոսինգվան,- նա շատ հետաքրքրված էր պորտուգալերենով և խնդրեց ինձ շփվել իր հետ: Ես միայն մեկ կամ երկու անգամ բացատրում էի նրան բառի թարգմանությունը, և նա անմիջապես հիշում էր»:
Որպես Ռոմելուի լավ հիշողության օրինակ՝ հանդիպումների ընթացքում Լուկակուն դեռ շարունակում է խոցելիություն փնտրել մրցակցի պաշտպանությունում.
«Ես միշտ լուսանկարում եմ դարպասը և պաշտպաններին: Այդպես ես որոշում, թե ինչպես եմ հարձակվելու»:
Լեզուներ սովորելու և հակառակորդներին ճիշտ վերլուծելու հազվագյուտ ունակությունը օգնում է Լուկակուին արագորեն հարմարվել նոր թիմերում: Երկուշաբթի օրը նա «Ինտերի» համար իր դեբյուտային խաղում խփեց գոլ: Մինչ այդ նա իր առաջին խաղերում գոլեր էր խփել նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Էվերթոնի» և «Վեսթ Բրոմի» կազմում:
Սիրարփի Աղաբաբյան