Առաջարկում եմ, որ այդ նորահայտ «փրկիչները» հայտարարեն, որ գարնան գալուստը, թռչունների թռիչքը Աֆրիկայից Հայաստան նույնպես հայտարարվի որպես թավշյա իշխանության անձնուրաց աշխատանքի արդյունք. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Չնայած նրան, որ իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է և, կարծես, ծիծաղելու ժամանակը չէ, այնուամենայնիվ, ցանկացած նորմալ մարդ պարբերաբար չի կարողանում զսպել բարձր ձայնով ծիծաղը, երբ լսում կամ կարդում է ներկայիս հայկական իշխանությունների հայտարարությունները։

Դատեք ինքներդ։ Օրինակ , նրանցից մեկը առավոտից երեկո, ինչպես բուդիստական մանտրա, կրկնում է, թե, իբր, «օլիգարխներն» են եկել, որպեսզի “գյոզերով” իրագործեն ինչ-որ չարագուշակ «Գյումրի-2» օպերացիան (հիշեցնեմ, դա այն դեպքն է, երբ Գյումրիում մարդիկ ընտրեցին ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը, և դա ներկայացվում է որպես ինչ-որ վատ բան)։

Մյուսը մռայլ ձայնով կանխատեսում է երկրից ներդրումների արտահոսք, ջրհեղեղ, ցունամի, հրաբուխների ժայթքում, Լուսնի անկումը Երկրի վրա, քթահոսության զանգվածային համաճարակներ, թթվածնային քաղց, պատերազմ, երաշտ և մյուս բոլոր աղետները, եթե ժողովուրդը նրանց հանկարծ չվերընտրի։

Երրորդը խնդրում է եվրոպացիներին միջամտել Հայաստանի ընտրություններին (համեստորեն դա անվանելով հիբրիդային սպառնալիքի կանխարգելում), որպեսզի կանխեն այլ երկրների միջամտությունը ընտրություններին։ Այսինքն խնդրում եմ միջամտություն` միջամտությունը կանխելու համար։ Իդիոտիզմ է, այո՞։

Բայց ամենաշատը ինձ ծիծաղից պատռեց այն, երբ YouTube-ի կողմից հայկական տեսանյութերի մոնետիզացիայի մասին որոշումը ներկայացվում է որպես Հայաստանում իշխող ուժի քաղաքական նվաճում։ Աաաաաաաաաաա…

Դե որ տենց է, ես առաջարկում եմ, որ այդ նորահայտ «փրկիչները» հայտարարեն, որ գարնան գալուստը, թռչունների թռիչքը Աֆրիկայից Հայաստան, ակվարիումային ձկների բազմացումը կամ աշնանային հողատանձի բերքը նույնպես հայտարարվի որպես թավշյա իշխանության անձնուրաց աշխատանքի արդյունք։

Ես կրկին ներողություն եմ խնդրում, որ այս պատասխանատու ժամանակաշրջանում մի փոքր հումորով եմ մոտենում խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների այդ մարազմներին, բայց լուրջ լսել իրենց անհեթեթությունները այլևս չի ստացվում»։

Տեսանյութեր

Լրահոս