Դիեգո Սիմեոնեն նախնական համաձայնության է եկել «Ինտերի» հետ
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նախնական համաձայնության է եկել «Ինտերի» հետ և կարող է ստանձնել թիմի ղեկավարությունը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն։
Միլանյան ակումբի և արգենտինացի մարզչի միջև համաձայնությունը ձեռք է բերվել Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Ատլետիկո»-«Էսպանյոլ» խաղից (4:2) հետո։ «Ինտերը» պատրաստ է Սիմեոնեին առաջարկել մեկ մրցաշրջանի պայմանագիր։
Նախկինում հաղորդվել էր, որ Սիմեոնեի և «Ատլետիկոյի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանիի հարաբերությունները վատացել են ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո, և ակումբը սկսել է նոր գլխավոր մարզչի որոնումները։
Սիմեոնեն մադրիդյան ակումբը ղեկավարում է 2011 թվականի դեկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ ակումբը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և մեկ անգամ հաղթել է Եվրոպայի լիգան:



