Բաժիններ՝

40.000 եվրո տուգանք՝ ուշանալու համար. «Բարսելոնայում» նոր կանոններ են սահմանվել. Sport.es

Գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» խաղացողներին մեծ տուգանքներ է նշանակել ուշանալու համար: Վերջերս տված հարցազրույցում 25-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը խոսել է մարզչի կողմից ներդրված նոր կանոնների մասին։

Ֆուտբոլիստներն այժմ լուրջ ֆինանսական տուգանքների են ենթարկվում մարզումներին և թիմային հանդիպումներին ուշանալու համար: Մասնավորապես, եթե մեկը ուշանում է խաղային օրը, տուգանքը կազմում է 40.000 եվրո: Ֆլիկը հայտնի է իր խիստ կարգապահությամբ:

Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականի ամռանը և այդ ժամանակվանից ի վեր անցկացրել է 99 խաղ՝ գրանցելով 74 հաղթանակ, ինը ոչ-ոքի և 16 պարտություն: Անցյալ մրցաշրջանում նրա թիմը հաղթել է Լա Լիգան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս