Բժիշկը նշել է պելմենների գլխավոր վտանգը

Պելմենների գլխավոր վտանգը աղացած մսի մեջ հագեցած ճարպերի և աղի բարձր պարունակությունն է, որը մեծացնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Պրիմորիեի երկրամասի առողջապահության նախարարության գլխավոր սննդաբան, Խաղաղօվկիանոսյան պետական ​​բժշկական համալսարանի կանխարգելիչ բժշկության ինստիտուտի դոցենտ և բժշկական գիտությունների թեկնածու Օլգա Յամիլովան։

«Այս վերամշակված սննդամթերքի հիմնական վտանգն այն է, որ աղացած միսը պարունակում է չափազանց շատ հագեցած ճարպեր և աղ, որոնք պետք է սահմանափակվեն սննդակարգում»,- ասել է Յամիլովան:

Բժիշկը նշել է, որ դրանք մի շարք պաթոլոգիաների զարգացման ռիսկի գործոններ են, որոնք հանգեցնում են կյանքի որակի և տևողության նվազմանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս