Բրոկոլին՝ կաթնաշոռային սոուսով. ցածր կալորիականությամբ ընթրիք
Բաղադրիչներ
1. Բրոկոլի – 350 գ
2. Կաթնաշոռ (0%) – 200 գ
3. Ձու – 2 հատ
4. Սխտոր – 2-3 ատամիկ
5. Բնական յոգուրտ – 4 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Բրոկոլին մանրացնել և լավ լվանալ:
2. Մոտ 10 րոպե եփել եռացող ջրում, մի փոքր աղ ավելացնել:
3. Կաթնաշոռը խառնել ճզմած սխտորի հետ, ավելացնել յոգուրտը և համեմունքները:
4. Բրոկոլիի վրա լցնել կաթնաշոռային սոուսը:
5. Ձուն խաշել, կտրատել և ավելացնել բրոկոլիին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը