Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն կիբեռգրոհների միջոցով 2 մլրդ դոլար է հափշտակել ռազմական ծրագրերի համար. Reuters

ԿԺԴՀ-ն բանկերի եւ գաղտնարժույթների սակարանների վրա կիբեռգրոհների միջոցով շուրջ 2 միլիարդ դոլար է հափշտակել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագրերի ֆինանսավորման համար:

Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար անկախ փորձագետների պատրաստած զեկույցը:

«ԿԺԴՀ-ն կիբեռտարածությունն օգտագործել է հնարամիտ գրոհների համար ֆինանսական հիմնարկություններից եւ գաղտնարժույթների սակարաններից միջոցների հափշտակման նպատակով՝ եկամուտ ստանալու համար»,- մեջբերում է գործակալությունը փորձագետների հայտարարությունը:

Զեկույցում նշվում է, որ եղել է առնվազն 35 նման գրոհ: Դրանցից տուժել է առնվազն 17 երկիր: Reuters-ի տվյալներով՝ զեկույցում ասվում է, որ հավաքված փողն օգտագործվել է զանգվածային ոչնչացման զենքի ծրագրերի օժանդակման համար:

Օգոստոսի 6-ին Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն արեւելյան ափից երկու չճանաչված արկերի արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավկորեացի զինվորականների կարծիքով՝ Փհենյանը հերթական անգամ կատարել է փոքր հեռահարության նոր բալիստիկ հրթիռների փորձարկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս