Բաժիններ՝

ԲՀԿ-ն առաջարկում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար սահմանել 150.000 դրամ տուգանք

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նպատակ է հետապնդում կանխարգելել ավտովթարները: Առաջարկվում  է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքը դարձնել 150 հազար դրամ:

Այս մասին տեղեկացրին խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից: Նշվում է՝ հատկապես վերջին շրջանում ավտովթարների հետևանքով մահվան ելքով պատահարների խնդիրը պահանջում է շտապ օրենսդրական և կանխարգելող քայլեր։

«Մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք 150.000 ՀՀ դրամի չափով։ Փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30.000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի և չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը»,-տեղեկացրել են գրասենյակից:

Նրանց կարծիքով՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր և ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031